Ադրբեջանում բնակիչը գնդակահարել է նախ չինովնիկին, հետո` իրեն
23/08/2013 11:18
Նմանատիպ
Ադրբեջանի Իմիշլի քաղաքի 69-ամյա բնակիչ Դավուդ Աբբասովը վիճաբանության արդյունքում որսորդական հրացանով գնդակահարել է գազի վարձավճարները հավաքող 51-ամյա տեսուչ Մուբարիզ Ֆարաջովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հետո բնակիչը նույն հրացանով ինքնասպան է եղել: Փաստի հետ կապված հետաքննություն է սկսվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում