Եգիպտոսի իսլամիստների երկու քաղաքական առաջնորդներ են ձերբակալվել
Նմանատիպ
Եգիպտոսի մայրաքաղաքում շարունակում է գործել պարետային ժամը: Գիշերային ժամերին Կահիրեի հիմնական մայրուղիները փակվում են բանակային պարետախմբերի կողմից, եւ քաղաքում լիակատար լռություն է հաստատվում: Քաղաքի փողոցներով երթեւեկող փոքրաթիվ ավտոմեքենաները, որպես կանոն, տաքսիներ են, որոնք մարդկանց տեղափոխում են օդանավակայանից: Նման դեպքերի համար բացառություններ են արված, բայց ամեն մի պահակակետում կատարվում է ավտոմեքենաների զննում եւ փաստաթղթերի ստուգում, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ալ Հայաթ» հեռուստակայանը հաղորդել է, որ անվտանգության ուժերն այսօր ստուգայցեր են կատարում իշխանությունների կողմից փնտրվող իսլամիստների դեմ: Կահիրեում եւ Գիզայում գիշերը ձերբակալվել են «Մուսուլման եղբայրների» երկու քաղաքական առաջնորդներ՝ Մուհամեդ ալ Բելգաթին եւ Իսամ ալ Արիյանը: Նրանց ձերբակալման գործողությունն իրականացվել է այսօր նախատեսված հակակառավարական ցույցերի նախօրյակին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում