Էրդողանն ուղիղ եթերում արտասվել է
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ulke TV հեռուստաալիքի ուղիղ եթերում արտասվել է, երբ հաղորդման ժամանակ ընթերցվել է եգիպտական «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության առաջնորդներից մեկի’ Մուհամեդ ալ Բիլթեջիի նամակը:
Իր սպանված դստեր’ Ասմայի հիշատակին նվիրված’ իսլամիստի բանաստեղծության տողերը լսելու ընթացքում թուրքական կառավարության ղեկավարը չի կարողացել թաքցնել արցունքները եւ խնդրել է դադարեցնել նկարահանումը:
«Ես զգացի հոր ցավը, ով անգամ չի կարողացել աղոթել իր մահացած աղջկա համար: Ես կարծես իմ երեխաներին տեսա», -հայտարարել է Էրդողանը, եւ հույս հայտնել, որ ցավից տառապող հոր խոսքերը դաս կծառայեն ամբողջ աշխարհի համար:
Թուրքիայի իսլամիստական հայացքներով վարչապետ Էրդողանը բացահայտ կերպով աջակցություն է հայտնել «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության կողմից ընտրված Եգիպտոսի պաշտոնանկ իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել Մուրսիի հետ հանդիպման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում