Դատախազությունը երեխաների աչքի առաջ հորը բերման ենթարկելու տեսանյութն ուղարկել է ՔԿ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սոցցանցերում և կայքերում տարածված տեսանյութի մասին՝ հայտնելով, որ այն ուղարկվել է ՀՀ ՔԿ 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու։
«Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ:
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է:
Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով»,-գրել է Աբրահամյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում