Սիրիական ճգնաժամը փախստականների է վերածել մեկ միլիոն երեխաների
Նմանատիպ
Սիրիական ճգնաժամի հետեւանքով մեկ միլիոն երեխաներ վերածվել են փախստականների, ընդ որում նրանցից 740 հազարը 11-ից ցածր տարիքի է: Այս տվյալները ներկայացված են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) եւ ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է օգոստոսի 23-ին:
ՄԱԿ-ի երկու գործակալությունների հաշվարկների համաձայն՝ երեխաները կազմում են այն սիրիացիների թվաքանակի կեսը, ովքեր փախել են հակամարտության ճիրաններում հայտնված հանրապետությունից: Ներկայում նրանց թիվը մոտենում է երկու միլիոնի:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ Սիրիայից փախած երեխաներից բացի, եւս շուրջ 2 մլն մանուկներ մնացել են երկրում, բայց տեղահանվել են հայրենի վայրերից՝ դառնալով ժամանակավոր վերաբնակվածներ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում կառավարական ուժերի եւ խռովարարների միջեւ արդեն ավելի քան երկու տարի շարունակվող զինված դիմակայության ընթացքում սպանվել են շուրջ 7 հազար երեխաներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում