Իրանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրից
Նմանատիպ
Տնտեսական պատժամիջոցներն Իրանին չեն ստիպի հրաժարվել իր միջուկային ծրագրից, չնայած Արեւմուտքի հետ երկխոսության կարգավորման նկատմամբ նախագահ Հասան Ռոուհանիի վարչակազմի նոր մոտեցմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն օգոստոսի 23-ին հայտարարել Է պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Նա ընդգծել Է, որ Թեհրանը «չի հրաժարվում իր սկզբունքներից, բայց փոխում Է մեթոդը»: «Մեր արտաքին քաղաքականության հիմքերը որոշված են Սահմանադրությամբ»,-ասել Է նա, հավելելով, որ նրա հիմնական սկզբունքները «չեն կարող փոփոխվել»:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Զարիֆը նշել Է նաեւ, որ Ռուհանիի կառավարությունը խաղաղ ատոմի օգտագործման Իրանի իրավունքը կպաշտպանի համաշխարհային տերությունների հետ բանակցություններում: «Մենք վճռականորեն կպաշտպանենք մեր շահերը, բայց դա պետք Է արվի պատշաճ կերպով, հանգամանորեն եւ նպատակահարմարորեն»,-հայտարարել Է նա:
Ավելի վաղ իրանական իրազեկ մի աղբյուր արտասահմանյան ԶԼՄ-ներին հաղորդել Է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային «վեցյակի» բանակցություններում Թեհրանի պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, հնարավոր Է՝ Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ինքը:
Նույն այդ տեղեկատվությունն իր ճեպազրույցի ժամանակ հրապարակել Է ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Աբաս Արագչին, սակայն նա այդքան կտրական չի եղել: Պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք վերաբերում Էին Իսլամական Հանրապետության միջուկային դոսիեի շուրջ բանակցություններ վարելու լիազորություններն Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդից արտաքին քաղաքական գերատեսչությանն առաջիկա փոխանցման մասին լուրերին, դիվանագետը չի բացառել այդ հնարավորությունը: «Նախարարությունը դրա համար բոլոր հնարավորություններն ունի, եւ նա միանգամայ ն կարող Է հաջողությամբ իրականացնել եւ ավարտել այդ աշխատանքը»,-Արագչիի խոսքը մեջբերել Է ԻՍՆԱ գործակալությունը:
Իրանի արտաքին գործերի նոր նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ով ավելի վաղ ինքն Էլ ներկայիս նախագահ Ռոուհանիի ղեկավարությամբ գործող բանակցային խմբի անդամ Էր, հայտարարել Է, որ Թեհրանին «հետաքրքրում Է ոչ թե բուն բանակցային գործընթացը, այլ դրա հաջող ավարտը, ինչը կհամապատասխաներ բոլոր կողմերի շահերին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում