Հայ ռազմագերիների հինգ հոգանոց նոր խումբ է վերադառնում Հայաստան
19/10/2021 18:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, Times․am: Հայ ռազմագերիների նոր՝ հինգ հոգանոց խումբ է վերադառնում Հայաստան։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց գնդապետ Բորիս Ավագյանը։
Գերիներին հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Գերիներին տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է Երևան, մոտ մեկ ժամից վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։
Հիշեցնենք, որ երեկ Երևան էր ժամանել Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամատանար Ռուստամ Մուրադովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում