Քիմիական գրոհի մասին ճշմարտությունը
Նմանատիպ
ՄԱԿ-ի բարձրաստիճան դիվանագետն ուղեւորվում Է Սիրիա՝ Բաշար Ասադի կառավարությանը համոզելու անցկացնել Դամասկոսի արվարձանում ձեռնարկված քիմիական գրոհի վկայությունների ամբողջական հետաքննություն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ներկայացուցիչ Անջելա Քեյնը պետք Է պարզի՝ իրոք քիմիական զենք Է օգտագործվել խաղաղ բնակչության դեմ, BBC-ն:
Պան Գի Մունի խոսքով՝ նման գործողությունը, եթե այն հաստատվի, պետք Է դիտվի որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն:
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ այդ գրոհի հետեւանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ:
Համացանցում զետեղված տեսագրություններում ցուցադրված են տասնյակ զոհեր, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ:
Սիրիայի կառավարությունը ժխտում Է որեւԷ մասնակցություն ենթադրվող գրոհին: Ինչպեգս «Ֆրանսպրես» գործակալությանը հայտարարել Է Սիրիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչը, իշխանություները ՄԱԿ-ի փորձագետների աշխատանքի առաջին օրը, արտոնելով թունավոր գազերի կիրառումը, «քաղաքական ինքնասպանություն» գործած կլինեին:
«Մի ամբողջ խումբ մասնագետներ ընդգծում են, որ բնավ Սիրիայի շահերից չի բխում քիմիական զենքի կիրառումը ներկա պայմաններում, երբ երկրի տարածքում Է գտնվում ՄԱԿ-ի փորձագետների հանձնախումբը»,-պարզաբանել Է ներկայացուցիչը: «Մեր դեմ մեղադրանքներ առաջադրելով՝ ընդդիմությունը փորձում Է խոչընդոտել փորձագետների աշխատանքին, խառնել խաղաքարտերը», հավելել Է նա:
Ռուսաստանը եւ Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքերի, ինչում միմյանց մեղադրում են հակամարտող կողմերը, հետաքննությամբ զբաղվող ՄԱԿ-ի հանձնաժողովի լիազորությունների ընդլայնման մասին որոշումը, որն արդեն աշխատում Է երկրում:
Մինչդեռ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն հայտարարել Է, որ ՄԱԿ-ի տեսուչների պատվիրակությունը, որը ժամանել Է Սիրիա՝ ստուգելու երկրում քիմիական զենքի օգտագործման տվյալները, պետք Է հնարավորություն ստանա հետաքննելու Դամասկոսի արվարձանում այդպիսի զենքի կիրառմանը վերաբերող վերջին հաղորդումները:
«ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետներին, որոնք այժմ գտնվում են երկրում, պետք Է անհապաղ հնարավորություն տրվի ստուգելու այդ մեղադրանքները: Համապատասխանաբար քիմիական զենքի փորձագետների մանդատը պետք Է ընդլայնվի»,-ասել Է Վեստերվելեն: Նա հավելել Է, որ քիմիական զենքի կիրառման մեղադրանքները, որոնք հնչում են սիրիական իշխանությունների հասցեին, «շատ լուրջ են», եւ եթե դրանք հաստատվեն, դա հրեշավոր կլինի:
Իր հերթին Ֆրանսիան հնարավոր Է համարում Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հաղորդագրություններից հետո գործողություններ ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների շրջանցմամբ: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը: «Եթե Անվտանգության խորհուրդը չկարողանա այդ անել, որոշումներն այլ կերպ կընդունվեն»,-ասել Է Ֆաբիուսը BFM TV հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ եթե քիմիական զենքի օգտագործման մասին հաղորդագրությունները հաստատվեն, կպահանջվի «ուժային հակազդում»:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում, որն անցկացվել է Սիրիայում քիմիական զենքի օգտագործման նոր փաստի վերաբերյալ հաղորդագրությունների հայտնվելուց հետո, «լուրջ մտահոգություն» է հայտնել ստեղծված իրադրության կապակցությամբ:
Անվտանգության խորհրդի անդամները նաեւ պահանջել են անհապաղ ապահովել մուտքը ենթադրվող քիմիական գրոհի վայր՝ հումանիտար օգնություն ցույց տալու համար, ինչպես նաեւ հերթական անգամ կոչ են արել կողմերին դադարեցնել կրակը:
Դրա հետ մեկտեղ Անվտանգության խորհուրդը ձեռնպահ է մնացել պատահածի համար պատասխանատվությունը հակամարտության կողմերից մեկի վրա դնելուց, նշելով, որ մինչ այդ անհրաժեշտ է «պարզություն մտցնել» կատարվածում եւ մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում