Ռուսաստանն արդեն 2,5 միլիոն լիտր գինի Է ստացել Վրաստանից. Օնիշչենկո
23/08/2013 14:10
Նմանատիպ
Ռուսաստանը Վրաստանից շուրջ 2,5 միլիոն լիտր գինեգործական արտադրանք Է ստացել մատակարարումների վերսկսման պահից: Այդ մասին օգոստոսի 23-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար, ՌԴ-ի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:
«Ընդամենը ՌԴ-ի տարած Է ներկրվել 690 խմբաքանակի ալկոհոլային արտադրանք՝ ավելի քան 2,4 միլիոն լիտր ընդհանուր ծավալով»,- ասել Է Օնիշչենկոն:
Նրա խոսքով՝ մատակարարումներն իրականացնում են Վրաստանի 12 արտադրողներ, ՌԴ-ում գրանցված Է 462 անուն գինի, 41 անուն կոնյակ եւ չորս անուն հանքային ջուր:
«Մատակարարումների ողջ ընթացքում մենք խոտանել ենք 19 անուն վրացական գինեգործական արտադրանք: 20 նմուշ փորձաքննություն Է անցնում»,- հավելել Է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում