Կարսում վերանորոգվում է պատմական Քարե կամուրջը
Նմանատիպ
Կարսում վերանորոգվում է Կարսի ամրոցի տակ պատմական բաղնիքների մոտ գտնվող պատմական Քարե կամուրջը: Վերանորոգումն իրագործվում է Կարսի ճանապարհների թիվ 18 տարածաշրջանային տնօրինության կողմից: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, Քարե կամրջի վերանորոգման աշխատանքները ավարտին կհասցվեն 2013 թ-ի հոկտեմբերին: Վերնորոգման աշխատանքների վրա, ըստ նախագծի’ կծախսվի 780 հազար լիրա: Նշվում է, որ կամուրջը վերանորոգվում է «այն ամբողջությամբ իր պատմական տեսքին համավատարիմ մնալու» պայմանով:
Քարե կամուրջը եռաչք կառույց է: Միջնադարում այն ծառայել է հաղորդակցության եւ բեռների փոխադրման համար: Վերջին անգամ այն վերանորգվել էր 1719 թ-ին: Բազալտ քարից կառուցված կամուրջը Կարս ժամանող զբոսաշրջիկների պարտադիր այցելության վայրերից է: Այն գտնվում է Չարենցի տնից մինչեւ Բագրատունյաց Աբբաս թագավորի օրոք կառուցված Սուրբ Առաքելոց եկեղեցի ընկած ճանապարհին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում