Լարված իրավիճակ ԱԺ-ում. Գեղամ Մանուկյանին հեռացրին նիստերի դահլիճից
26/10/2021 13:36
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, Times․am: Ազգային ժողովի նիստը լարվեց, երբ ամբինոին մոտեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Արցախն ուրացողը դավաճան է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախը ուրացել», – ասաց Մանուկյանը՝ նկատի ունենալով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին:
ԱԺ նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը պատգամավորին կոչ արեց չխախտել էթիկայի կանոնները: Նա անվտանգության աշխատողներին կոչ արեց Գեղամ Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից, վերջիններս էլ Մանուկյանին քարշ տալով հեռացրեցին նիստերի դահլիճից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում