Բրահիմին հորդորել Է արագացնել Սիրիայի խաղաղ կարգավորման գործընթացը
Նմանատիպ
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ դեսպանորդ Լահդար Բրահիմին Դամասկոսի արվարձանում քիմիական գրոհի մասին հաղորդումներից հետո հորդորել Է արագացնել Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման աշխատանքը: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Բրահիմիի պաշտոնական ներկայացուցչին:
«Բռնությունների սաստկացումը եւ իրադրության վատթարացումը Սիրիայում եւ Դամասկոսի մերձակայքում պետք Է դրդի «Ժնեւ-2»-ի շտապ կազմակերպմանը եւ քաղաքական լուծում գտնելուն: Խորհրդաժողովը պետք Է աշխարհին ցույց տա, որ ճգնաժամի լուծման ռազմական ճանապարհ գոյություն չունի, որ սիրիացիները Էլ ավելի շատ կտառապեն, եթե մենք չնստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել Է նա:
Իր հերթին Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ սիրիական ընդդիմությունը պետք Է ապահովի ՄԱԿ-ի փորձագետների պատվիրակության անվտանգ մուտքը այս շաբաթ ավելի վաղ Դամասկոսի արվարձանում տեղի ունեցած քիմիական գրոհի ենթադրվող վայր:
«Այժմ ամեն ինչ կախված Է ընդդիմությունից, որը պետք Է ապահովի պատվիրակության անվտանգ մուտքը միջադեպի ենթադրվող վայր»,-ասված Է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերիի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ, որն օգոստոսի 23-ին հրապարակվել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում