Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով վիրավորում է ստացել չորս զինծառայող․ ՊՆ

Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով վիրավորում է ստացել չորս զինծառայող․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, Times․am: Հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։

Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից

Հետևեք մեզ նաև Telegram-ում