Վանաձորի բնակարաններից մեկում 14-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

Վանաձորի բնակարաններից մեկում 14-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, Times․am: Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18:20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության բրիգադը Տարոն 2 թաղամասի շենքերից մեկից մահացած վիճակում տեղափոխել է մի երեխայի:

Երեխան հիվանդանոց է տեղափոխվել իր բնակարանի լոգարանից. նրան այդտեղ հայտնաբերել են հարևանները, երեխան եղել է ջրով լի վաննայում՝ հեռախոսով և ականջակալներով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրծքավանդակի հատվածում հոսանքահարման հետք կա:

Մահացածը 14-ամյա Ինեսա Օ.-ն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում