Facebook-ը փոխում է անվանումն ու դառնում Meta

Facebook-ը փոխում է անվանումն ու դառնում Meta

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, Times․am: Ամերիկյան Facebook ընկերությունը փոխում է անվանումը: Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Metaverse (մետատիեզերք) ընկերության շնորհանդեսի ժամանակ:

«Այսօրվանից մենք կոչվելու ենք Meta», – նշել Է Ցուկերբերգը և ավելացրել, որ Facebook սոցիալական ցանցը չի փոխում իր անվանումը, փոխվում է միայն ընկերության անվանումը։

«Ես նախկինում սիրում էի դասական ուսումնասիրությունները, իսկ «meta» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «հետո»: Ինձ համար սա խորհրդանշում է այն փաստը, որ միշտ կարելի է ուրիշ բան կառուցել»,- ասել է Ցուկերբերգը։

Նրա խոսքով՝ նոր ապրանքանիշը ընկերության ուշադրությունը կենտրոնացնում է մետատիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից և կունենա վիրտուալ իրականության մեջ ներկա լինելու էֆեկտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում