Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2096 նոր դեպք, մահացել է 51 մարդ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2096 նոր դեպք, մահացել է 51 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, Times․am: Հոկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 304 546 դեպք, որոնցից 265 936-ն` առողջացած, 6232-ը` մահվան ելքով։ Այս մասին հայտնում են ԱՆ-ից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31 090 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 066 269 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 18 141 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2096 նոր դեպք: Ունենք 1258 առողջացած, 43 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1288 է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում