Օբաման ակնարկում է Սիրիա ՄԱԿ-ի զորքեր մտցնելու մասին
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 23-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում դեմ Է արտահայտվել առանց ՄԱԿ-ի մանդատի Սիրիայի իրադրությանը ռազմական միջոցներով միջամտելուն:
«Եթե ԱՄՆ-ը պատրաստվի մեկ այլ երկրի վրա գրոհել առանց ՄԱԿ-ի մանդատի եւ առանց համոզիչ ապացույցներ ներկայացնելու, հարց Է ծագում՝ կարող են արդյոք նման գործողությունները հավանության արժանանալ միջազգային օրենսդրության կողմից»,-հայտարարել Է Օբաման:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նաեւ հայտարարել Է, որ Ամերիկան արդեն չի կարողանա վերադառնալ Եգիպտոսի հետ հարաբերությունների նախկին մակարդակին: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը ներկայում «վերլուծում Է Եգիպտոսի հետ հարաբերությունները»:
«Կասկած չկա, որ մենք չենք կարող վերադառնալ սովորական դարձած համագործակցությանը, հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ (Եգիպտոսում)»,- հավելել Է Օբաման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում