Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղա երեխայի դի

Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղա երեխայի դի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, Times․am: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ՝ անանցանելի վայրում, հայտնաբերել են 15-17 տարեկան տղայի դի ու փրկարարները ճոպաններ են բերել, որպեսզի կարողանան պատգարակով դին մոտեցնել դի տեղափոխող ավտոմեքենային:

Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում