ԱԽ քարտուղարն ի՞նչ իրավունք ունի վարկաբեկել ՄԻՊ-ին. Թաթոյանը ԱԽՔ-ի դեմ հայց է ներկայացրել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, Times․am: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գերազանցել է իր լիազորությունները՝ քննարկելով Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարցը։ Այս մասին չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղարի այն հայտարարությանը, թե օմբուդսմենը զբաղվում է քաղաքականությամբ, և որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՄԻՊ-ի նոր թեկնածու ունի։
«Ես ասեմ, որ այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները։ Ընդհանրապես, ո՞վ է իրավունք նրան տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել։ Դա բացահայտ ոտնձգություն է ՀՀ ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի կողմից։ Քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտման համար հարուցում է վարույթներ, պատասխանատվության ենթարկելու հարց է լուծում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ես դիմել եմ այդ հանձնաժողով։ Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է պատասխան տա», – ընդգծել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում