«Տաշիր Պիցցա»-ի մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն

«Տաշիր Պիցցա»-ի մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, Times․am: «Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է «Տաշիր պիցցա» թիմը:

«Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով:

Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ: Մեզ համար մեր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունն առաջնահերթություն է»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել է «Տաշիր պիցցա» թիմը:

«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից նոյեմբերի 4-ին օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում