Ադրբեջանի ընդդիմությունը պահուստային թեկնածու էլ ունի
Նմանատիպ
Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի եւ ընդդիմության «Ազգային խորհուրդ» միավորումն այսօր Բաքվում անցկացրած նիստում, առաջիկա նախագահական ընտրություններում նախկինում առաջադրված միասնական թեկնածու կինոռեժսոր Ռուստամ Իբրահիմբեկովից բացի, պահեստային թեկնածու է առաջադրել պրոֆեսոր Ջամիլ Հասանլըին:
«Ազգային խորհուրդ»-ի նիստը դեռեւս շարունակվում է, եւ մասնակիցները պետք է որոշեն այն հարցը, թե Իբրահիմբեկովի երկքաղաքացիության պատճառով ծագած խնդրի հետ կապված’ Ռուստամ Իբրահիմբեկովը պետք է մնա որպես ընդդիմության միակ թեկնածու, թե ոչ:
Ջամիլ Հասանլըն Բաքվի պետական համալսարանի Եվրոպայի եւ Ամերիկայի երկրների նոր եւ նորագույն պատմության ամբիոնի պրոֆեսոր է, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի թեզերի պաշտպանության գծով մասնագիտացված խորհրդի անդամ, Ադրբեջանի նախագահին կից կրթության գծով հանձնաժողովի անդամ, 2000-2008թթ.-ին եղել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում