Գիշերը կորոնավիրուսից հղի կին է մահացել

Գիշերը կորոնավիրուսից հղի կին է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, Times․am: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում:

Նա նշեց, որ երեկ հաստատվել է 810 նոր դեպք, մահացել է 30 քաղաքացի։

«Ցավով պիտի նշեմ՝ գիշերը ունեցել ենք հղի կնոջ մահ՝ պայմանավորված քովիդով», – ասաց նախարարը։

Նախարարի խոսքով՝ հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են կորոնավիրուսի «դելտա» շտամով։

«Մենք ունենք հարյուրից ավելի հղի, որոնց գրեթե կեսը ունի թոքաբորբ, ու բժիշկների թիմն անում է ամեն ինչ՝ նրանց լավագույն բժշկական օգնությունը տրամադրելու, բայց ունենում ենք նման ցավալի դեպքեր», – ասաց նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում