Լիբանանում պայթյունից զոհվածների թիվը հասել է 27-ի

Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում օգոստոսի 23-ին իրականացված երկու պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 27-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին հաղորդել Է լիբանանյան «Դեյլի սթար» թերթը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարի արած հայտարարությունը: Եվս ավելի քան 350 մարդ վերքեր են ստացել:

Ավելի վաղ «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը հաղորդել Էր 20 մարդու զոհվելու մասին: Գործակալության տվյալներով՝ եւս առնվազն 213 մարդ վերքեր են ստացել:

Տրիպոլիում պայթյուններն իրականացվել են մզկիթների շրջանում, որոնցում հավանաբար մեծ թվով հավատացյալներ են եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում