Թունավորման ախտանշաններով հիվանդանոց տեղափոխված երեխաներից 5-ը կայուն ծանր վիճակում են
09/11/2021 19:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, Times․am: ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հաղորդել այսօր թունավորման ախտանշաններով հիվանդանոց տեղափոխված երեխաների վիճակի մասին: Նա, մասնավորապես, գրել է.
««Մուրացան» համալսարանական հիվանդանոց են ընդունվել է 8 երեխա,7-ից 11 տարեկան հասակի, սննդային թունավորման կասկածով:
Ներկա պահին, երեխաներից 5-ը գտնվում են բուժհաստատության բոքսային բաժանմունքում` կայուն ծանր վիճակում,իսկ մյուս 3-ը թունաբանական բաժանմունքում` միջին ծանրության»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում