The Guardian-ը համաձայնել Է չհրապարակել ազգային անվտանգությանը սպառնացող նյութերը
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի The Guardian թերթն ստիպված համաձայնել Է Միացյալ Թագավորության իշխանությունների պահանջներին՝ չհրապարակելու ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի այն նյութերը, որոնք սպառնում են երկրի ազգային անվտանգությանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին հաղորդել Է Լոնդոնի Independent թերթը:
«Այն համակարգչի ոչնչացման հետ մեկտեղ, որը պարունակում Էր Սնոուդենի ֆայլերի մի օրինակ, Guardian-ի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը համաձայնել Է սահմանափակումներ դնել այդ փաստաթղթերի մասին ռեպորտաժների վրա»,- պնդում Է Independent-ը: Ըստ հրատարկության տվյալների՝ իշխանությունները նաեւ խնդրել են չտպագրել այն բանի մանրամասները, թե ինչպես են երկրի կապի գործարկուները, ներառյալ «Բրիտիշ թելեկոմը» եւ «Վոդաֆոնը», գաղտնի համագործակցում Կառավարական կապի շտաբ Էլեկտրոնային հետախուզության (GCHQ) հետ՝ նրան թույլ տալով որսալ սահմանն անցնող վիթ խարի ծավալների ինտերնետ-տրաֆիկ:
Guardian-ի խմբագրությունում, այս տեղեկությունները մեկնաբանելուրց հրաժարվել են: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրները նշել են, որ, ըստ կողմերի համաձայնության՝ իրենց բանակցությունների բովանդակությունը կմնա գաղտնի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում