Ադրբեջանի նախագահի թեկնածուին մեղադրում են հայազգի սատարող ունենալու համար
23/08/2013 20:24
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահական ընտրություններին «Ումիդ» կուսակցության թեկնածու Իբգալ Աղազադեյի օգտին հավաքված ստորագրությունների թվում հայտնաբերվել է հայի անուն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով haqqin.az-ը, իբր Աղազադեյի թեկնածությունը սատարել է Ադրբեջանի հայազգի քաղաքացի Մուստաֆաեւա Արակասի Սաակովնա անուն, ազգանուն, հայրանունով մի կին կին:
«Ումիդ» կուսակցությունում նշել են, որ Աղազադեն փորձում է ստանալ երկրի բոլոր քաղաքացիների աջակցությունը’ անկախ նրանց ազգությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում