Պապիկյան լինի, թե Պողոսյան՝ Փաշինյանն է ամբողջ համակարգը ղեկավարում

Պապիկյան լինի, թե Պողոսյան՝ Փաշինյանն է ամբողջ համակարգը ղեկավարում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, Times․am: «Ամեն օր ՀՀ սուվերեն տարածքը փոքրանում է, իշխանությունները պետք է հասկանան հարցի լրջությունը և հեռանան՝ թույլ տալով անվտագային հարցերը լուծել»,- 24News-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանցիների կողմից հրաձգության և նրանց ներկայության հանգամանքին:

Արթուր Վանեցյանի խոսքով, փաստացի սահմանագծում և սահմանազատում է լինում ադրբեջանցիների թելադրած օրակարգով:

Անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելու հանգամանքին՝ խմբակցության ղեկավարը նշեց.

«ՀՀ ում չկա ոստիկանապետ, ԱԱԾ պետ ,Պաշտպանության նախարար․ կա Նիկոլ Փաշինյան, որն աշխատում է ամեն ինչ, մեկ անձի ավտորիտար ռեժիմ է, ինչ-որ մարդիկ էլ կատարում են Փաշինյանի ուղիղ ցուցումները: Սուրեն Պապիկյանն է, Պողոս Պողոսյանն է, թե այլ անձ է ՊՆ, կապ չունի, ամբողջ համակարգը ղեկավարողը Նիկոլ Փաշինյանն է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում