ՀՀ արևելյան սահմանագոտում իրադրությունը չի փոխվել. այս պահին հայտնի է 4 վիրավորի մասին. ՊՆ

ՀՀ արևելյան սահմանագոտում իրադրությունը չի փոխվել. այս պահին հայտնի է 4 վիրավորի մասին. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, Times․am: Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։

Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում