15.1 C
Yerevan

ԱԱԾ-ն հորդորում է անուշադրության մատնել ադրբեջանցիների հնարավոր կասկածելի զանգերը և հաղորդագրությունները

Նմանատիպ

Կարոն՝ Արցախյան պատերազմում կյանքի ճանապարհը փակել չթողած հրամանատարը

«Իմ կուսակցությունը իմ երկիրն է ու ժողովուրդը». Կարո Կարո Քահքեջյանն...

Երևանն ու Անկարան զբոսաշրջային շրջանից առաջ կբացեն սահմանը օտարերկրացիների համար

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները վերահաստատել են այս տարի մինչև...

Ադրբեջանցիները կրակ են բացել խաղողայգիներում աշխատող մարդկանց վրա. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե...

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, Times․am: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին ՀՀ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով՝ տարբեր սոցիալական հարթակներում և կայքերում ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ են տարածվում, որոնցում մասնավորապես կոչ է արվում հայերի դեմ սկսել հեռախոսային «ահաբեկչական գործողություններ» (Друзья, просим Вас начать компанию телефонного террора против армян»: Այդ հաղորդագրություններում խորհուրդ է տրվում հավաքել +374 երկրի կոդը, այնուհետև բջջային կապի օպերատորների բոլոր 91, 99, 43, 77, 93, 94, 98 հեռախոսային կոդերը, ինչից հետո հավաքել 7-նիշանոց որևէ համար և ռուսերենով ձայնային կամ տեքստային հաղորդագրություններ ուղարկել Ադրբեջանի հետ սահմանամերձ քաղաքները և բնակավայրերը անմիջապես լքելու կոչերով:

«Միաժամանակ, կոչ է արվում ուղերձներ տարածել՝ համաձայն որոնց, Մեղրի, Կապան, Քաջարան, Ջերմուկ, Տաթև, Գորիս, Տեղ, Սիսիան, Անգեղակոթ քաղաքներն ու բնակավայրերը շուտով օկուպացվելու են ադրբեջանական զինված ուժերի կողմից, և որ այդ հողերն արդեն հանձնված են Ադրբեջանին, ինչպես նաև տարածել, որ Յաշմա-ն և ադրբեջանական հատուկ ծառայությունների դիվերսիոն խմբերը արդեն այդ բնակավայրերում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըոս աղբյուրի՝ ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է լինել զգոն, անուշադրության մատնել հնարավոր կասկածելի զանգերը և հաղորդագրությունները:

ՀՀ ԱԱԾ-ն քաղաքացիներին նաև կոչ է անում չտարածել կասկածելի, չճշտված տեղեկություններ, զինված ուժերի կամ զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ ու բացառապես ապավինել պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին:

spot_imgspot_img