Ավելի քան 1 միլիոն երեխա փախստական սիրիական պատերազմի հետևանքով
Նմանատիպ
Սիրիական պատերազմի պատճառով ավելի քան 1 միլիոն երեխա փախստական է դարձել: Այդ մասին «Times.am»-ը տեղեկացավ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի’ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրությունից: «Մեկ միլիոն երեխա զրկվել է տնից, հնարավոր է ընտանիքից’ հայտնվելով անկանխատեսելի սարսափների մեջ»,- ասել է ՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնտոնի Լեյքը: «Մենք բոլորս կրում ենք այդ ամոթը, որովհետև, մինչ մենք աշխատում ենք թեթևացնել պատերազմից տուժած մարդկանց հոգսերը, համաշխարհային հանրությունը չի իրականացնում իր պարտավորությունները երեխաների հանդեպ: Մենք պետք է կանգ առնենք ու ինքներս մեզ հարց տանք’ ինչպե՞ս կարող ենք շարունակել Սիրիայի երեխաների ճակատագրի կործանումը»,- նշել է նա:
ՄԱԿ-ի տվյալներով’ Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ, որից 7 հազարը’ երեխաներ: Փախստական դարձած երեխաներից 768 հազարը մինչև 11 տարեկան երեխաներ են: Փախստական երեխաների մեծամասնությունը տեղափոխվել է Լիբանան, Հորդանան, Թուրքիա, Իրաք, Եգիպտոս, նաև Հյուսիսային Աֆրիկայի երկրներ ու Եվրոպա: Սիրայում ներքին գաղթական երեխաների քանակը հասնում է 2 միլիոնի: ՈՒՆԻՍԵՖ-ը միջազգային հանրությունից խնդրել է 470 մլն դոլար’ Սիրիայի և դրա սահմաններից դուրս գտնվող երեխաների կարիքների համար: Հավաքվել է 280 միլիոն դոլար:
Բնակություն հաստատելու նպատակով Հայաստան տեղափոխված սիրիահայերի թիվը վերջին մի քանի ամիսների ընթացքում զգալիորեն աճել է: Վերջին շրջանում ցամաքային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել ամսական շուրջ 350-400 սիրիահայ: Այժմ մեր երկրում ապրում է 9,5-10 հազար սիրիահայ, որոնցից հազարն արդեն աշխատանք ունեն: Տարբեր գերատեսչությունների աջակցությամբ աշխատանքի են ընդունվել շուրջ 800 սիրիահայեր, որոնք էլ իրենց 200 հարազատներին ու մտերիմներիին աջակցել են աշխատանքի ընդունվելու հարցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում