Մեծ Բրիտանիայի F35 կործանիչն ընկել է Միջերկրական ծովը
17/11/2021 20:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, Times․am: Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի Queen Elizabeth ավիրակիրի F35 տախտակամածային կործանիչն ընկել է Միջերկրական ծովը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
Օդաչուն կարողացել է կատապուլտի միջոցով դուրս գալ ինքնաթիռից, նա բարեհաջող վերադարձել է նավ: Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Գերատեսչությունը կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում