Ադրբեջանը ռազմական պրովոկացիայի է ենթարկում ՀՀ տարածքը, խախտում է եռակողմ համաձայնագրերը․ Փաշինյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, Times․am: Ադրբեջանի գործողությունների պատճառով Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, որոնք սպառնում են նրա անվտանգությանը։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի, երն անցկացվում է Հայաստանում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօրվա հանդիպումը, ինչպես մեկ տարի առաջ, մեր երկրի համար անցնում է լարված իրավիճակում, Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, որոնք սպառնում են նրա անվտանգությանը, մեր տարածաշրջանը ներքաշվել է նոր էսկալացիայի մեջ, որը հանգեցրել է ևս մեկ մարդկային զոհի։ Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքներն ուղղված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելուն»,- ասաց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում