Գեներալ Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցին տեղադրվել է նրա արձանը
19/11/2021 16:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, Times․am: Այսօր Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է։ Նրա հայրենի Արշալույս գյուղի գերեզմանատուն են մեկնել Գրիգորյանի հարազատները, մտերիմներն ու ընկերները, գրում է «Hraparak.am»-ը։
Ըստ աղբյուրի՝ ի հիշատակ Գրիգորյանի՝ գերեզմանատանը նրա արձանն է տեղադրվել։ Հենց այդ արձանի շուրջ էլ նրան ճանաչող անձինք ծաղիկներ են խոնարհել։ Մանվել Գրիգորյանի արձանը կերտել են նստած դիրքով․ մի ձեռքը դրված է ազդրին, մյուսը՝ բռունցք արված՝ կողքին, կարծես՝ հարվածում է։ Արձանն ամբողջությամբ սպիտակ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում