Ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, Times․am: ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Տարոն Ջիվանի Սահակյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է հրամանագրում:

Տարոն Սահակյանը զոհվել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Նոյեմբերի 17-ին գեներալ Ռուստամ Մուրադովը նրա աճյունը Բաքվից հատուկ չվերթով տեղափոխել է Երևան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում