Հետմահու պարգևատրվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողները
20/11/2021 12:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, Times․am: Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նոյեմբերի 16-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 3 զինծառայող հետմահու պարգևատրվել է: Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Արիության մեդալով պարգևատրվել են ՀՀ ՊՆ նախարարության N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Հարությունյանը, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գուրգեն Սարգսյանը: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար ՀՀ ՊՆ N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում