Բաքուն զորք է սահմանին կուտակում, որ Ալիևի հետ հանդիպումից առաջ ճնշի Փաշինյանին
22/11/2021 20:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, Times․am: Բաքուն զորք է սահմանին կուտակում, որպեսզի Ալիևի հետ հանդիպումից առաջ ճնշի Փաշինյանին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Աբրահամյանի համոզմամբ, դրությունը սահմանին շարունակում է լարված մնալ, հնարավոր են նաև ռազմական բախումներ։
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը հասցեագրված մեղադրանքներին՝ պատգամավորը դրանք համարեց ստախոսություն, քանի որ, ըստ նրա, հիմարություն է ընդդիմությանը մեղադրել ադրբեջանական ագրեսիայի համար, ավելին՝ ամիսներ առաջ ընդդիմությունը կանխեց, որ Փաշինյանը փաստաթղթեր չստորագրի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում