Տիմոշենկոն Ուկրաինայի` եվրոպական երկիր դառնալու գործընթացն անկասելի է համարում
Նմանատիպ
Ուկրաինացիները պետք է ապացուցեն, որ արժանի են եվրոպական ընտանիքի անդամ լինել: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: «Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը և Խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը ևս գտնվում են ռիսկային գոտում, սա մեր ևս մեկ պատմական փորձությունն է: Այդ ճանապարհին մենք մենակ չենք, ունենք ընկերներ, ունենք մարդիկ, ովքեր հավատում են Ուկրաինային»,-ասել է Տիմոշենկոն’ հավելելով, որ դեռ պետք է ապացուցեն, որ արժանի են եվրոպական ընտանիքի մաս դառնալ:
Նա նաև ընդգծել է, որ ուկրաինացիները գնում են առաջ և սովորում են պատասխանատվություն կրել իրենց անկախության համար: «Մեր երիտասարդ երկրի եվրոպական դառնալու գործընթացն արդեն անկասելի է»,-հայտնել է նա:
Ուկրաինան պատրաստվում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել նոյեմբերի Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում