3 մարզերում ձյուն է տեղում, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են, Գորիսում և Քաջարանում մառախուղ է
26/11/2021 09:38

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, Times․am: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։
Լոռու, Շիրակի մարզերում և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։
Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։
Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում առկա է մառախուղ։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում