Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմի. տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, Times․am: Այս իշխանությունը մեր ժողովրդի համար խորթ, թշնամի իշխանություն է, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
«Այս իշանությունը Հայաստանի համար որևէ օգտակար բան անել չի կարող։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններն անընդհատ մեծանում են։ Տեսնում են, որ դիմացը պետության կամք և ուժ չունեցող ղեկավարություն է կանգնած, իրենք անընդհատ շարունակելու են», – ասաց Մանուկյանը։
Նա նշեց, թե այս իրավիճակը, որը տիրում է Հարավային Կովկասում և ՀՀ սահմաններին, կայուն չէ.
«Ուշ թե շուտ դա բերելու է պատերազմի։ Անընդհատ խոսելով խաղաղության մասին` Նիկոլ Փաշիանյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմի»։
Այն, ինչ կատարվում է երկրում, Մանուկյանի խոսքով, ճակատագրական է, և Հայաստանը հազարամյակների ընթացքում այսպիսի խայտառակ վիճակում չի եղել։
Անդրադառնալով Սոչիում այսօր կայանալիք եռակողմ հանդիպմանը` նա ասաց, թե հույսեր չի կապում այդ հանդիպման հետ և չի կարծում, որ ինչ-որ լուրջ բան կորոշվի։
«Նույնիսկ չեմ կարծում, որ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի», – ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա ուղղակի անիմաստ համարեց խոսել դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին.
«Գտնված է թշնամի, որն ասում է, թե Երևանն էլ է ուզում վերցնել, ու իր հետ դու խոսում ես սահմանների մասին։ Հիմա դա կեղծ խնդիր է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում