Լա-Մանշում 27 փախստականների զոհվելը ստիպել է Բրիտանիային վերանայել միգրացիայի դեմ պայքարի միջոցները

Լա-Մանշում 27 փախստականների զոհվելը ստիպել է Բրիտանիային վերանայել միգրացիայի դեմ պայքարի միջոցները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, Times․am: 27 միգրանտների զոհվելը, որոնք փորձում էին անցնել Լա-Մանշ նեզուցը ռեզինե նավակներով, ամենախոշոր կատաստրոֆան էր, որը տեղի է ունեցել Լա-Մանշում վերջին տարիների ընթացքում։ Այս մասին գրում է BBC-ին։

Նեղուցն անցնելու ժամանակ զոհվել են 17 տղամարդ, 7 կին, որոնցից մեկը հղի էր և 3 երեխա։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին։

Այս պատահարը ստիպել է բրիտանական իշխանություններին խոսել ոչ օրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցների արմատական փոփոխություններից։

2021 թվականին նավակներով Բրիտանիա են հասել շուրջ 25 000 մարդ, 3 անգամ ավելի, քան նախորդ տարի։

Հասարակական ակտիվիստներն ասում են, որ փախստականներին այլ հնարավորություն չի մնացել Բրիտանիայից ապաստան խնդրելու, քան կյանքը վտանգի ենթարկելով անցնել նեղուցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում