Ռուսաստանում ստեղծել են քար, որը հետևելու է թշնամիներին

Ռուսաստանում ստեղծել են քար, որը հետևելու է թշնամիներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Times․am: Ռուսաստանի Վորոնեժի ռազմաօդային ակադեմիայի կուրսանտները ստեղծել են քար, որը հետևելու է թշնամիներին։ Այս մասին գրել է «Զվեզդա»-ն։

Այն արտաքնապես նման է սովորական քարի, բայց հագեցած է հսկողության համակարգով: 

«Երբ շարժման սենսորից ազդանշան է ստացվում, քարը կենդանանում է: Քարի վրա տեղադրված է տեսախցիկ և միկրոֆոն։ Նկարահանումն ու ձայնագրումը կարող է տևել տասնհինգ ժամ։ Օպերատորը գտնվում է երկու կիլոմետր հեռավորության վրա։ Նա նկարահանումներն ու ձայնագրություններն ուղարկում է շտաբ»,- նշված է աղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում