Կանադացի պրոֆեսորն աշխատանքը կորցրել է ոչ բնիկ լինելու պատճառով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Times․am: Առողջապահության բնագավառի կանադացի պաշտոնյա Քերի Բուրասան, որը բնիկ ժողովուրդների առողջության հարցերով փորձագետ էր և որպես ինստիտուտի պրոֆեսոր զբաղվում էր համապատասխան հետազոտություններով, պարզվել է իսկական բնիկ չէ։ Այս մասին գրում է The New York Post-ը։
Իրական ծագման բացահայտումից կարճ ժամանակ անց, Քերին զրկվել է աշխատանքից։
Քերի Բուրասան պնդում էր, որ նա պատկանում է կանադական մետիսների էթնիկ խմբին, սակայն նրա ընտանեկան պատմության բացահայտումից հետո պարզվել է, որ նրա նախնիները Կանադա են տեղափոխվել Ռուսաստանից, Լեհաստանից և Չեխիայից։
«Երբ ինչ որ ինքնակոչ խոսում է մետիսների և մյուս բնիկ ժողովուրդների անունից, պատմում է ինչ է նշանակում լինել մետիս, ապա շատ տհաճ է, վրդոհվեցուցիչ և վնասակար», – հայտարարել է մետիսների ներկայացուցիչ Ջենեթ Սմայլին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում