Հայկական հարցով քննարկումներ` թուրքական երիտասարդական ճամբարում
Նմանատիպ
Թուրքիայի Սաքարիա քաղաքում երիտասարդական ճամբարում հայկական հարցի շուրջ քննարկումներ են անցկացվում: Քննարկումներն անց են կացվում Թուրքիայի երիտասարդության եւ սպորտի նախարարության աջակցությամբ «Երիտասարդ առաջնորդների նախագծի թեմատիկ պատմության ճամբար» ծրագրի շրջանակում: Քննակումներին մասնակցում են Թուրքիայի տարբեր համալսարանների ուսանողներ եւ պրոֆեսորներ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ միջոցառման հանձնաժողովի կազմում ընդգրկված են Սաքարիայի նահանգապետ Մուստաֆա Բույուքը, քաղաքապետ Զեքի Թոչողլուն եւ Սամսունի «Մայիսի 19» համալսարանի պրոֆեսոր Օսման Շահինը:
Թուրք պրոֆեսորը լրագրողներին հայտնել է, որ ծրագրի համաձայն’ երիտասարդներն ուսումնասիրում են Օսմանյան կայսրության 19-րդ դարի իրադարձությունները եւ հայկական հարցը, եւ որ քննարկումներն ընթանում են 1915 թ-ին հայերի տեղահանության, ցեղասպանության պատճառների եւ առաջացման հանգամանքների շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում