Դատախազությունն ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի տեսանյութերը

Դատախազությունն ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի տեսանյութերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, Times․am: Դատախազությունն ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի տեսանյութերը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ այսօր ծեծկռտուք էր եղել ԱԺ-ում։ Համաձայն տարածված տեղեկությունների՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության պատգամավորների երեք օգնականներ հրավիրվել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որտեղ ՔՊ-ական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Ալեքսանյանը և մի քանի այլ անձինք հարձակվել են նրանց վրա և ծեծի ենթարկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում