Ալիևը վախից սկսել է ինտերնետ ակումբները փակել
Նմանատիպ
Նախիջեւանում օգոստոսի 23-ից սկսել են փակել ինտերնետ-ակումբները: Սեփականատերերի խոսքով’ այդ հանձնարարությունը ստացվել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: Ընդ որում, նման որոշման պատճառների մասին ոչինչ հայտնի չէ: Այսօր ինտերնետ-ակումբների փակումը շարունակվել է նաեւ Նախիջեւանի այլ քաղաքներում եւ գյուղերում:
Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, տեղացի ընդդիմադիրները գտնում են, որ այդ միջոցառումները կապված են հոկտեմբերին 9-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ:
«Քանի որ վերջին շրջանում Նախիջեւանում մեծացել է սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի թիվը, իշխանությունները երկյուղում են, որ ընդդիմադիրները եւ դեմոկրատական ուժերը զանգվածային բողոքի ակցիաներ կկազմակերպեն ինտերնետի միջոցով», -նշել են նախիջեւանցի ընդդիմադիրները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում