Հարցվածների 49.4 տոկոսը հավանություն չի տալիս վարչապետի աշխատանքին
09/12/2021 15:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, Times․am: «Gallup International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է, թե ինչպես են քաղաքացիները գնահատում կառավարության և ԱԺ-ի աշխատանքները։ Հարցումն իրականացվել է նոյեմբեր ամսին։
Հարցվածերի 60.5 տոկոսը հավանություն չի տվել կառավարության աշխատանքին և միայն 23 տոկոսն է դրական արտահայտվել։ Վարչապետի աշխատանքը բացասական է գնահատել 49.4 տոկոսը և միայն 33.4 տոկոսն է հավանություն տվել
ՀՀ ԱԺ-ի աշխատանքին հավանություն է տվել 16.3 տոկոսը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին 18.7 տոկոսը դրական է գնահատել, իսկ 60 տոկոսը հավանություն չի տվել նրա աշխատանքին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում