Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈւ-ն դիմել է սադրանքի․ կրակել են տարբեր տրամաչափի զինատեսակներից

Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈւ-ն դիմել է սադրանքի․ կրակել են տարբեր տրամաչափի զինատեսակներից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, Times․am: Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։

Իրադարձությունների զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում