Ալեն Սիմոնյանի հայտարարությունների համար Լավրովը պարզաբանումներ է ակնկալում. ձայնագրություն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, Times․am: Համացանցում հայտնվել է սկանդալային ձայնագրություն, ըստ որի ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ հարցումներ են ուղարկել՝ ակնկալելով պարզաբանում ստանալ Արցախը դավաճանելու վերաբերյալ Ռուսաստանին ուղղված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեղադրանքի առնչությամբ։ Այս մասին գրում է Փաստինֆո-ն։
Նշենք, որ հայտնի չէ, թե ձայնագրությունը երբ և որտեղ է արվել, ներկայացնում ենք տարածված ձայնագրության թարգմանությունը։
«Թեև հույզեր, իհարկե, կան… Եվ Ադրբեջանում են դժգոհություն հայտնում, որ մենք այնտեղ ենք կանգնել, և Հայաստանում մշտապես՝ ներառյալ ձեր խորհրդարանի խոսնակը, որը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել է Ղարաբաղը դավաճանելու մեջ։
Մենք հարցում ենք ուղարկել, թե ի՞նչ է դա նշանակում։ Մենք հասկանում ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի բարդությունները, հասկանում ենք, որ այդ ամենը հեշտ չէ, բայց շահարկել այն դերը, որը խաղացել է Ռուսաստանը, կարծում եմ, սխալ է։
Դրա համար էլ համանախագահներին պետք է ուղղորդել, որպեսզի հնարավորինս շուտ պայմանավորվեն մարդասիրական կազմակերպությունների ժամանման մասին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության ժամանման մասին, որպեսզի մշակութային ժառանգության օբյեկտները հայտնվեն իրենց վերահսկողության տակ…
Անհրաժեշտ են այնպիսի բաներ, որոնք, միգուցե, փողոցային հանրահավաքներում ծափահարություններ չեն արժանանա, որոնք թերթերի առաջին էջերում վերնագրերը չեն դառնա, և չեն հայտնվի հեռուստատեսային նորությունների փրայմ թայմում, բայց որոնք կօգնեն մարդկանց հանգստանալ, նորմալ ապրել իրենց տներում ՝ այլ համայնքի ներկայացուցիչների հարևանությամբ»,- ձայնագրությունում ասում է Լավրովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում