Արմեն Չարչյանն ազատ արձակվեց․ դատավորի որոշումն ընդունեցին ծափերով․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, Times․am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց «Հայաստան» խմբակցության անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցով որոշումը: Համաձայն դատարանի որոշման` Չարչյանն ազատ արձակվեց կալանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ԱԺ պատգամավորները պետք է ազատ արձակվեն ՍԴ որոշման ուժով:
Նախօրեին ՍԴ-ն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշում է կայացրել։
Ըստ ՍԴ-ի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում