Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ձախողված է. ընդդիմադիր
Նմանատիպ
Թուրք ազգայնականների’ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր Օքթայ Վուրալը երկրի իշխանություներին դատապարտել է Սիրիայում կառավարական ուժերի դեմ բախումների մեջ «ներքաշված լինելու եւ մաս կազմելու» մեջ եւ քննադատել Անկարայի վարած արտաքին քաղաքականությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը, ազգայնական պատգամավորը Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը միանգամայն ձախողված է որակել, եւ հայտարարել, որ Անկարան իր հարաբերությունները վատացրել է բոլոր հարեւանների, անգամ’ Իրաքի հետ:
«Սիրիան «եղբայր Ասադից» վերածվեց «թշնամի Ասադի»: Սիրիայի եւ Իսրայելի միջեւ բանակցություններում Թուրքիայի միջնորդական գործողություններն անհաջողության մատնվեցին: Անկարան ձախողեց Իրանի հետ միջուկային ծրագրի մասով միջնորդությունը: Այսօր անվստահություն է տիրում Իրանի եւ Թուրքիայի միջեւ: Թուրքիայի հետ Իրաքի հարաբերությունները ծայրահեղ լարված են», -նշել է նա:
Շարունակելով կառավարության նախաձեռնությունների ձախողման վերաբերյալ քննադատությունը, ԱՇԿ պատգամավորը հայտարարել է. «Որտեղ են այդ նախաձեռնությունների արդյունքները: Կիպրոսի հարցում ձախողվեցիք, Հայոց ցեղասպանության հարցում ձախողվեցիք: Մի խոսքով իսկական ֆիասկո է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում